ՊՆ-ից հետ վերցված անշարժ գույքը կրկին վերադարձվել է ՊՆ-ին

Գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում է ընդգրկված 46 հարց, որից 43-ը չեն զեկուցվում, ևս երեք հարց էլ գաղտնի է հանդիսանում։
Կառավարությունը քիչ առաջ որոշեց ՊՆ-ից հետ վերցված և ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին փոխանցված անշարժ գույքը կրկին ամրացնել ՊՆ-ին: Խոսքը Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի Վ. Տերյան 36 հասցեում գտնվող անշարժ գույքի մասին է:
Այն հետ է վերցվել ՊՆ-ից և ամրացվել է կոմիտեին, սակայն հանձնում-ընդունում տեղի չի ունեցել, քանի որ նշված անշարժ գույքը պետական գրանցման ենթարկված չի եղել, այդ աշխատանքներն ավարտվել են միայն 2024թ. հունվարին և անշարժ գույքը պետական գրանցում է ստացել նախարարության անունով, միաժամանակ, ԶՈՒ կառուցվածքային փոփոխությունների և ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել անշարժ գույքն օգտագործել ՀՀ զինված ուժերի կարիքների համար, որի կապակցությամբ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 53-րդ կետը:
Կարծիքներ