Հայրն ու տղան այլևս միասին են. մահացել է Զայցևի որդին
Հունիսի 19-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է ռուս հանրահայտ մոդելավորող, ՌԴ ժողովրդական նկարիչ Վյաչեսլավ Զայցևի որդին՝ Եգորը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Ողջ 2024 թվականի ընթացքում Եգոր Զայցևը պայքարում էր օնկոլոգիայի դեմ, սակայն հիվանդությունն ավելի ուժեղ է գտնվել. ռուսական նորաձեւության արքայի ժառանգորդը 64 տարեկան էր։ Նրա հայրը մահկանացուն կնքել է շուրջ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մայիսին։
Փետրվարի 13-ին Եգորը հիվանդանոց էր տեղափոխվել կորոնավիրուսային վարակով։ Բացի այդ, նրա մոտ ախտորոշվել էր անեմիա, ինչի համար նա արյան փոխներարկում է ստացել։
Այնուհետև բժիշկները պարզել են, որ Եգորը հաստ աղիքի քաղցկեղ ունի։ Հետագայում մահացու նյութեր են հայտնաբերվել ինչպես թոքերում, այնպես էլ լյարդում։
Հունիսի սկզբին նրա վիճակը կտրուկ վատացել է, և Եգորին ստիպված են եղել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։ Այս ամբողջ ընթացքում նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ Հունիսի 16-ից նա միացված էր արհեստական շնչառական սարքին:
Զայցև-կրտսերը նաև լյարդի անբավարարություն է ունեցել, ինչպես նաև որովայնի խոռոչում հեղուկի կուտակում։ Չնայած բոլոր ջանքերին՝ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Ի դեպ, բախտի նախախնամությամբ, Եգոր Զայցևը մահացել է իր հոր՝ Վյաչեսլավ Զայցևի հիմնած Նորաձևության տան ծննդյան օրը։ Այս մասին հայտնել է Վյաչեսլավ Զայցևի մտերիմ ընկեր և բիզնես-գործընկեր Վադիմ Խուսաինովը։
Եգորն ավարտել է Ռուսաստանի պետական համալսարանը, գլխավորել Zaitsev’s model management մոդելային գործակալությունը: Նա նաև հագուստի իր շարքն ուներ YeZ ապրանքանիշի ներքո։
Կարծիքներ