Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել

Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«2024 թվականի հունիսի 13-ից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար է Ծովինար Հրայրի Մովսիսյանը՝ մինչև ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունները»։