Ուկրաինան գրոհել է. ՌԴ-ում նավթի պահեստ է այրվել

Ուկրաինան գրոհել է. ՌԴ-ում նավթի պահեստ է այրվել

Ադիգեայում ուկրաինական հարձակման պատճառով հրդեհ է բռնկվել Էնեմ քաղաքային ավանի նավթի պահեստում։ Այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Մուրատ Կումպիլովը։

«Այս գիշեր անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Թախտամուկայ շրջանի Էնեմ բնակավայրի նավթի պահեստում», - գրել է Կումպիլովը Telegram-ի իր ալիքում։ 

Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։ Հրդեհի տարածքը կազմել է մոտ 400 քմ։ Այն ամբողջությամբ վերացվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադիգեայի երկնքում Ուկրաինայի զինված ուժերի վեց անօդաչու թռչող սարքեր են որսացել։ 

Գերատեսչությունն ԱԹՍ-ներով գրոհն անվանել է ահաբեկչության փորձ։