ՌԴ-ԿԺԴՀ ռազմավարական գործընկերության պայմանագիր. ի՞նչ կետեր կան

Ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է «անհապաղ» փոխադարձ օգնության տրամադրում երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում։
Նախօրեին Ռուսաստանի և Հյուսիսային Կորեիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի՝ Փհենյանում ստորագրած պայմանագիրը պարունակում է հետևյալ կետերը.
- Երկրներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում անհապաղ փոխօգնության տրամադրում,
- Եթե ագրեսիայի վտանգ կա, երկրները կհամաձայնեցնեն դիրքորոշումները համակարգելու և սպառնալիքի վերացման գործում համագործակցություն ապահովելու միջոցները,
- Մոսկվան և Փհենյանը պարտավորվում են չկնքել երրորդ երկրների հետ համաձայնագրեր, որոնք կարող են վտանգ ներկայացնել երկու երկրների ինքնիշխանությանն ու անվտանգությանը,
- Ռուսաստանի Դաշնությունը և ԿԺԴՀ-ն ձգտում են մեծացնել երկկողմ առևտրի ծավալը և բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսական համագործակցության համար,
- Մոսկվան և Փհենյանը պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները տիեզերքի, խաղաղ ատոմի, արհեստական ինտելեկտի և ՏՏ ոլորտում,
- Երկրները ակտիվացնում են համագործակցությունը ԶԼՄ-ների ասպարեզում՝ կեղծ տեղեկատվությանը և տեղեկատվական սադրանքներին դիմակայելու համար,
- Ռուսաստանի Դաշնությունը և ԿԺԴՀ-ն կստեղծեն պաշտպանական ներուժի ամրապնդմանն ուղղված միջոցառումների համակարգ՝ պատերազմը կանխելու և խաղաղություն ապահովելու համար,
- Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը անժամկետ բնույթ ունի:
Հավելենք, որ Մոսկվայի և Փհենյանի միջև կնքված համաձայնագրի առնչությամբ մտահոգություն է հայտնել Ճապոնիան, իսկ Չինաստանում, ըստ արևմտյան լրատվամիջոցների, դրական չեն վերաբերվում Ռուսաստանի և Հյուսիսային Կորեիայի նոր մերձեցմանը:
Կարծիքներ