Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն այցելել է Հայաստան

Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն այցելել է Հայաստան

Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն, որը բազմիցս պատմել է հայկական արմատներ ունենալու և Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած նախնիների մասին, այցելել է Հայաստան:

Հայաստան կատարած այցի շրջանակում աստղն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ: Բացի այդ, նա շրջել է երկրով  մեկ, եղել հին վանքերում և եկեղեցիներում, այդ թվում՝ Խոր Վիրապում, Սանահինում: