Հայաստանում կկարգավորվի ինքնագլորների երթևեկությունը։

Հայաստանում կկարգավորվի ինքնագլորների երթևեկությունը։

Կառավարությունը այսօր հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծին։ Կկիրառվեն ստուգաչափման սարքեր: «Ինքնագլորներ կարող են վարել 18 տարին լրացած անձինք կամ 16 տարեկան անձինք, որ ունեն AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք»,- ասել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Ինքնագլորները կարող են վարել հեծանվային գոտիներում, երթևեկելի գոտու աջամասային տարբերակում։ Առաքում իրականացնելիս հեծանիվով ու մոպեդներով երթևեկողները պետք է սաղավարտ կրեն, իսկ արագությունը 20 կմ/ժ է սահմանված։ Երկու դեպք կարող ենք ունենալ․ կա՛մ ունենում են սեփական ինքնագլորներ, կա՛մ վարձակալությամբ տարբեր ընկերությունների կողմից։ Պետք է ունենան ստուգաչափման սարքեր հատկապես ղեկով կառավարվող ինքնագլորների դեպքում»,- նշել է նա: