Պեկինին դուր չի գալիս Մոսկվայի և Փհենյանի մերձեցումը

Պեկինին դուր չի գալիս Մոսկվայի և Փհենյանի մերձեցումը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի մերձեցումը անհանգստացնում է Պեկինին, նշել է Չինաստանում BBC-ի թղթակից Լորա Բիքերը։

Նրա կարծիքով, «Չինաստանը չի ցանկանում նոր սառը պատերազմ, նա ցանկանում է լինել համաշխարհային առաջնորդ և գործ ունենալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպայի հետ՝ չխզելով հարաբերություններն աշխարհի հետ այնպես, ինչպես դա անում են Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան»: 

Միևնույն ժամանակ, ինչպես պնդել է Բիքերը, ոչ Մոսկվան, ոչ Փհենյանը չեն կարող իրենց թույլ տալ ռիսկի ենթարկել Պեկինի հետ իրենց հարաբերությունները։

Ավելի առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների հասանելիությունը, որը Ռուսաստանը կարող է տրամադրել Հյուսիսային Կորեային, անհանգստացնում է տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցներին: Իսկ Չինաստանը չէր ցանկանա մեծացնել ամերիկյան ռազմական ներկայությունը տարածաշրջանում, օրինակ՝ ավելացնելով ռազմանավերի թիվը տեղական ջրերում։

Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը, մասնավորապես «մասնակիցներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբերելու մասին» կետը կարող է հետևանքներ ունենալ նաև Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի վրա, նշել են BBC-ի լրագրողները։ 

Մասնավորապես, բաց է մնում է հարցը՝ արդյո՞ք Ռուսաստանը կարող է Հյուսիսային Կորեային ներքաշել հակամարտության մեջ՝ միջամտության անհրաժեշտությունը հիմնավորելով ռուսական քաղաքների վրա ուկրաինական հարձակումներով, ինչպիսին է Բելգորոդը, կամ Ուկրաինայից բռնակցված շրջանների վրա, որոնք Մոսկվան այժմ համարում է ռուսական տարածքներ։