Ճապոնիան մեղադրել է ՌԴ-ին. առիթը ԿԺԴՀ-ի հետ պայմանագիրն է

Ճապոնիան կրկին մեղադրել է Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը իբր խախտելու մեջ՝ համագործակցելով ԿԺԴՀ-ի հետ։ Այս թեման հերթական մամուլի ասուլիսում բարձրացրել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։
Նրա պնդմամբ, Ռուսաստանը «ակնհայտորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»՝ իբր ԿԺԴՀ-ից զենք գնելով։
Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել նաև Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև ենթադրյալ ռազմատեխնիկական համագործակցության առնչությամբ. «Մենք չափազանց անհանգստացած ենք այն ազդեցությամբ, որը [այս համագործակցությունը] կարող է ունենալ տարածաշրջանի և մեր երկրի անվտանգության իրավիճակի վրա»:
Միաժամանակ նա ձեռնպահ է մնացել Մոսկվայի և Փհենյանի միջև կնքված համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի բովանդակության վերաբերյալ մեկնաբանությունից:
Հայասին խոստացել է, որ Ճապոնիան, միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ, կշարունակի հասնել ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի լիարժեք պահպանմանը, որոնք ուղղված են Փհենյանի միջուկային հրթիռային ծրագրի զարգացմանը կասեցնելուն:
Կարծիքներ