Ալիևը՝ սկանդալի կենտրոնում. ի՞նչ է պնդում այդ երկրի ՊԱԾ-ն

Ալիևը՝ սկանդալի կենտրոնում. ի՞նչ է պնդում այդ երկրի ՊԱԾ-ն

Բացահայտվել է կիբերհանցագործական ցանցը, որը կեղծ կոչեր էր պատրաստում կառավարության և հասարակական գործիչների անունից։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները:

Ըստ ՊԱԾ-ի՝ Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևի, պետական, հասարակական այլ գործիչների և կառույցների անունից արհեստական ​​ինտելեկտի ծրագրերի կիրառմամբ կեղծ տեսաուղերձներ պատրաստելու և տարբեր սոցիալական ցանցերում կեղծ գովազդներ տարածելու փաստով քրեական գործ է հարուցվել:

Նշված կազմակերպությունների թվում հիշատակվել են պետական նավթային SOCAR ընկերությունը, «Կապիտալ բանկ»-ը, «Ադրբեջանի միջազգային բանկ»-ը, որոնց անունից, իբր, խոշոր չափի շահույթ ստանալու խոստումով գովազդներ են տարածվել:

Քրեական գործով համապարփակ հետաքննություն իրականացնելով՝ պարզվել են այն երկրները, որտեղ կատարվել են այդ կիբերհանցագործությունները, այդ պետությունների համապատասխան մարմինների հետ գործառնական դատավարական փոխգործակցության շրջանակներում բացահայտվել է միջազգային կիբերհանցագործական ցանց և կանխվել այդ հանցավոր գործողությունները, նշել են գերատեսչությունում։

Պարզվել է, որ ինտերնետի ադրբեջանական հատվածի օգտատերերին կիբերհանցագործների կողմից ստեղծված կայքերի հղումներով ներկայացված բազմաթիվ կեղծ գովազդներում քաղաքացիներին հրավիրել են գումար ներդնել տարբեր ներդրումային նախագծերում, ներդրումային շահույթ է խոստացվել բանկային քարտերի վրա, որից հետո խաբեբաները. գումար են հափշտակել: