Հայաստանը 72 մլն եվրո դրամաշնորհ կստանա. մանրամասներ
Գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում է ընդգրկված 46 հարց, որից 43-ը չեն զեկուցվում, ևս երեք հարց էլ գաղտնի է հանդիսանում։
Կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց Հայաստանի, Ռումինիայի և Եվրոպական հանձնաժողովի միջև ԵՄ հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության 2021–2027 թթ. գործիքի ներքո «Սևծովյան ավազանի Interreg Next» 2021–2027 թթ. դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը։ Հայաստանը «Սևծովյան ավազանի Interreg Next» ծրագրի շրջանակում ավելի քան 72 մլն եվրո դրամաշնորհ կստանա։
Կարծիքներ