Չափ ու սահմանը անցած իրավիճակ է, ի՞նչ է կատարվում, տղանե՛ր եւ աղջիկնե՛ր

Չափ ու սահմանը անցած իրավիճակ է, ի՞նչ է կատարվում, տղանե՛ր եւ աղջիկնե՛ր

Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը մանկամիտ մոտեցում է համարում շարունակական զիջումներով Բաքվին զսպելու օրվա իշխանության փորձերը եւ կարծում է, որ նրանք ոչ միայն վերջնականապես ձախողել են ամեն ինչ, այլեւ սկսել են հասկանալ, որ խաղաղություն չեն ստանալու։ 

«Չափ ու սահմանը անցած իրավիճակ է, ի՞նչ է կատարվում, տղանե՛ր եւ աղջիկնե՛ր։ Կատարվում է այն, որ բախվել եք դաժան իրականությանը, ինչի մասին բարձրաձայնվել ու բացատրվել է, որ նման քայլերով դուք չեք ունենալու խաղաղություն, ունենալու եք պատերազմ եւ դա, կամաց-կամաց, սկսել եք ընդունել»,-նշում է Վահագն Մելիքյանը՝ ընդգծելով, որ մեկնաբանելով իշխանության ուղերձները, մենք փորձում ենք ռացիոնալության հատիկ գտնել դրանցում, սակայն դրանք, իրականում աբսուրդի ժանրից են։ Չկա ռացիոնալության հատիկ, գործ ունենք վերջնականապես ձախողված քաղաքականության հետ։ 

«Վերջում էլ կարելի է ասել՝ «կեցցե՛ հեծանիվը, եկե՛ք հեծանիվ քշենք», որովհետեւ մենք խաղաղություն ենք բերում կամ սկսենք ավագ դպրոցականների ուղեղները լվանալ՝ հիշողությունից, սրբություններից, ընդհանրապես, ազգայինից զրկելու համար, սարքենք նրանցից դոնդող կամ վաղվա զոմբիներ, որոնք բացարձակապես կտրված պետք է լինեն իրականությունից՝ հող, հայրենիք, սահման, հավատք սրբություն չիմանան»։

Հարցազրույց ամբողջությամբ կարդացեք՝ վաղը