Սուրբ Հովհաննես մատուռում մոմավառությունը վերածվել է հրդեհի. տեսանյութ

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում հավատացյալ ժողովուրդը, որ բարձրացել է Սուրբ Հովհաննես (Ղալթաղչի) մատուռը, թեժ կրակ է ստեղծել։
Բանն այն է, որ մոմերը, որոնք մատուռի ներսում վառում են, վեր են ածել մեծ կրակի։ Չկարողանալով մոտենալ այն վայրին, որը նախատեսված է մոմավառության համար, այցելուները փնջով մոմը գցում են կրակի մեջ` ավելի ու ավելի մեծացնելով դրա տարածումը։
Տարածված տեսանյութը համացանցում քննադատության է արժանացել սոցիալական ցանցի օգտատերերի կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ