G7-ը կոչ են անում ճանաչել Պաղեստինը՝ իբրև պատերազմի ելք

G7-ը կոչ են անում ճանաչել Պաղեստինը՝ իբրև պատերազմի ելք

Պաղեստինա-իսրայելական ներկայիս հակամարտությունը պետք է ավարտվի երկու պետությունների խաղաղ գոյակցության հիման վրա՝ Պաղեստինի ճանաչմամբ։
Այս մասին ասվում է Յոթնյակի (G7) ղեկավարների հայտարարության մեջ, որն ընդունվել է Իտալիայում կայացած հանդիպման արդյունքներով։

«Մենք վերահաստատում ենք մեր անդրդվելի հավատարմությունը երկու պետությունների լուծմանը, որտեղ երկու ժողովրդավարություններ՝ Իսրայելը և Պաղեստինը, խաղաղ ապրում են կողք կողքի՝ անվտանգ և ճանաչված սահմաններում՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերին համապատասխան», - ասվում է փաստաթղթում։

Ընդգծվում է «Գազայի հատվածը Հորդանան գետի հետ միավորելու կարևորությունը Պաղեստինի ինքնավարության իշխանության ներքո»:

«Մեծ յոթնյակի» առաջնորդներն ասել են, որ «փոխադարձ ճանաչումը, այդ թվում՝ Պաղեստին պետության ճանաչումը, երբ ժամանակը գա, կլինի այս քաղաքական գործընթացի էական բաղադրիչը»: