Նեթանյահուին չեն վստահում, իսկ բանակի՞ն. հարցման արդյունքներ

Նեթանյահուին չեն վստահում, իսկ բանակի՞ն. հարցման արդյունքներ

Հայֆայի համալսարանի ուսումնասիրության համաձայն՝ հարցվածների 89%-ը կարծում է, որ Իսրայելի կառավարությունն անարդյունավետ է եղել պատերազմի ժամանակ։

Իսկ ահա 71%-ը ռազմական ղեկավարությանը համարում է օգտակար և արդյունավետ։ Այս մասին գրում է իսրայելական «Details» հրատարակությունը։

Այսպես, իսրայելցիների 88 տոկոսը վարչապետի գործողությունները համարում է անարդյունավետ ու անվստահելի։ Սակայն 69%-ը վստահում է երկրի անվտանգության ընդհանուր ծառայությանը, իսկ 72%-ը՝ Մոսադին։

Ընդ որում, ինչպես նշում է հրատարակությունը, Իսրայելում կան կազմակերպություններ, որոնք ավելի մեծ վստահություն են ներշնչում։ 

Ըստ այդմ, հարցվածների 90%-ը հրշեջ ծառայությունը համարում է հուսալի և արդյունավետ, 91%-ը վստահում է Իսրայելի ազգային բժշկական ծառայության փրկարարներին և բուժաշխատողներին։
Ավելի վաղ Իսրայելի Ժողովրդավարության ինստիտուտը հրապարակել էր զեկույց, համաձայն որի՝ երկրի բանակի նկատմամբ վստահությունը 86,5 տոկոսով ավելի է, քան պատերազմից առաջ էր: