Փաշինյանը քիչ-քիչ բացում է իր «առաքելության» շրջանակները

 Փաշինյանը քիչ-քիչ բացում է իր «առաքելության» շրջանակները

Կանխատեսելի էր, որ օգտվելով իրավիճակից իշխանությունը անցնելու է բռնաճնշումների և սկսի շաժման ակտիվի ձերբակալություններ, քանի որ իշխանապահպանման միակ  դեղատոմսը անցումն է ավտոկրատիզմից դեպի դեսպոտիզմ: Նա այլ այլընտրանք այլևս չունի: Ադրբեջանական ճնշումներն ու պահանջները բավարարելու համար նա այլևս փոխել է ներքին լեգիտիմության մակարդակը արտաքին լեգիտիմության մակարդակով: Այսինքն իր գործողությունները կարող են հիմնարար ընդհանրություններ չունենալ սահմանադրականության,օրինականության, ժողովրդավարության,մարդու իրավունքների հարգման հետ, ինչը ներքին լեգիտիմության շահ է: Արտաքին լեգիտիմությունը այդ ամենը կարող է համարել երկրորդական և չորրորդական, իսկ առաջնային իշխանության առաջ դրված և օտարի շահերից բխող առաքելությունը։

Որքան Փաշինյանը քիչ-քիչ բացում է իր «առաքելության» շրջանակները (առայժմ սահմանադրության փոփոխություն, արտաքին վեկտրի փոփոխություն, տարածքների հանձնում) այնքան թափ է հավաքում և դեռ հավաքելու է հանրային դժգոհությունը: Որքան հակաիշխանական գործիչները, խմբերը, քաղաքական միավորները, շարժումները, քարոզչական խմբերը ավելի ու ավելի հասանելի ու բարձր են սկսում խոսել  և գործել  նրա «առաքելության» և քայլերի դեմ՝ ստեղծելով ծավալի էֆեկտ, այնքան դանդաղում է «առաքելության» իրականացման ընթացքը և ստեղծվում է ռիսկ, որ այն կարող է ձախողվել, ինչն ինքնին կհանգեցնի նաև Փաշինյանի արտաքին լեգիտիմության կորստին, իսկ դա նրա վերջն է: 

Սա նշանակում է, որքան նա առաջ գնա իր «առաքելության» իրականացման մեջ նույնքան էլ կոշտացնելու և բռնաճնշումների է դիմելու, ինչի կանաչ լույսը «առաքելության իրականացման» շրջանակներում նրան տրվել է: Արևմտյան հյուրերն ու հայտարարությունները դրա վկայությունն է: 

«Առաքելության» ծավալը որքան կործանարար և վտանգավոր է Հայաստանի համար, նույնքան էլ կործանարար և վտանգավոր է Փաշինյանի համար դրա չկատարումը, ուստի կատարումը պարտադիր է և այդ բեռը զուտ ավտոկրատական մեթոդներով  այլևս կրել հնարավոր չէ և պետք է անցնել  կամ բռնաճնշման վերածվելով դեսպոտի կամ ֆիզիկապես և քաղաքականապես չքվել: 

Ուստի բոլոր նրանք, ովքեր իրականում պատրաստ են ձախողել այդ «առաքելությունը» պետք է պատրաստ լինեն նվազագույնը, թե իրենց նկատմամբ ոտնձգությունների, թե բռնաճնշումների և թե իրավունքների խախտման: Մյուսները պետք է անհոգնել կանգնեն և աջակցեն բռնաճնշվողներին: Պրոտեստանտ հանրային տրամադրությունները որոնք ահռելի են երկրում համր վիճակից դուրս են գալիս և դառնում խոսող, գործող և հանրայինացվող։

Չկա և չի եղել մի ռեժիմ, որը «թավշյա և լիբերալ սկզբունքներով» գա, ձախողվի, հետո դառնա իբր «պետականապահպան», իսկ հետո դա էլ ձախողի և վերջում հանուն իշխանության պահպանման չդառնա այդ ժողովրդի թշնամին: 

P.S. Առաքելության ծանրությունը պահանջում է, որ Փաշինյանը վերածվի ավտոկրատից դեսպոտի: Հենց այդ միջակայքում էլ նա և նրա «առաքելությունը» ձախողվելու է։

Վլադիմիր Մարտիրոսյան