Բաքուն թուրքական հաուբիցներ կգնի. ՀՀ-ի դեմ շանտաժը գաղտնազերծվեց

Բաքուն թուրքական հաուբիցներ կգնի. ՀՀ-ի դեմ շանտաժը գաղտնազերծվեց

Ադրբեջանը հետաքրքրություն է հայտնել թուրքական MKE ընկերության արտադրած 155 մմ տրամաչափի ինքնագնաց T-155 Yavuz հաուբիցներ գնելու հարցում։

Հաուբիցը, ինչպես նշում են փորձագետները, իր կառուցվածքով և պարամետրերով շատ նման է ֆրանսիական CAESAR ինքնագնաց թնդանոթներին, սակայն որոշակի առավելություններ ունի:

Այս մասին Axar պորտալին ասել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության Գիրնեի Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների կաֆեդրայի դասախոս, Թուրքիայի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Սադիք Աքյարը՝ մեկնաբանելով Երևանի ու Փարիզի միջև կնքված պայմանագրի շրջանակում Հայաստանին CAESAR հաուբիցների մատակարարումը:

Հատկանշական է, որ այս մասին Աքյարը բացեիաբաց խոսում է այն դեպքում, երբ Ադրբեջանի ՊՆ-ն ու ԱԳՆ-ն միաբերան հիստերիա են բարձրացրել, թե Փարիզն, իբր, Երևանին տրամադրում է հարձակողական զենք, ինչը վկայում է «Հայաստանի հնարավոր ռազմական ագրեսիայի նախապատրաստման մասին՝ Ֆրանսիայի անմիջական զորակցությամբ»:

Փաստորեն, հենց Բաքուն է շահագրռգված հարձակողական հաուբիցների ձեռքբերմամբ և շարունակում է հող նախապատրաստել նոր սադրանքի համար, ինչպես կանխատեսում են արևմտյան որոշ վերլուծաբաններ: