Ֆրանսիան կողմ է Մակրոնի հեռանալուն

Ֆրանսիան կողմ է Մակրոնի հեռանալուն

Հունիսի 10-11-ին Ֆրանսիայում կատարված սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը մեծ տարբերությամբ գերազանցում է իշխող կուսակցությանը։ Ըստ այդ հարցման՝ ընտրողների 35%-ը պառլամենտական ընտրությունների ժամանակ մտադիր է իր ձայնը տալ այդ կուսակցությանը, 32%-ը՝ ձախակողմյան կուսակցություններին, եթե մասնակցեն առանձին-առանձին, եւ միայն 18%-ը՝ Մակրոնի կուսակցությանը, 9% կամ 8%-ը՝ Հանրապետական կուսակցությանը, 3,5% կամ 3%-ը՝ ծայրահեղ աջ Reconquête կուսակցությանը։ Այսինքն՝ «Ազգային միավորում» աջակողմյան կուսակցությունն ունի բոլոր շանսերը՝ հաջորդ ընտրություններից հետո երկրում իշխանություն ձեւավորելու։  

Այլ կազմակերպություններ եւս հարցումներ են արել. CSA Institute for CNEWS, Europe 1 and JDD-ը հրապարակել է հունիսի 12-ին արված հարցումների արդյունքները, ըստ որի՝ ֆրանսիացիների 57%-ը ցանկանում է, որ Էմանուել Մակրոնը հրաժարական տա եվրոպական ընտրություններում կրած պարտության արդյունքում։

Ֆրանսիացիների մեծամասնությունը (57%) կողմ է արտահայտվել Էմանուել Մակրոնի հրաժարականին՝ հունիսի 30-ին եւ հուլիսի 7-ին նշանակված արտահերթ ընտրություններում: Ընդ որում, ֆրանսուհիներն ավելի հակված են «այո»` հրաժարական տուր ասելուն, եթե առաջիկա ընտրություններում նրա կուսակցությունը պարտվի, քան տղամարդիկ (59% կանայք, 55% տղամարդիկ): Տարբեր տարիքային խմբերի տարբերությունները եւս զգալիորեն ավելի մեծ են: Մինչեւ 35 տարեկան հարցվածների 66%-ը ցանկանում է, որ հանրապետության նախագահը հրաժարական տա, եթե առաջիկա արտահերթ ընտրություններում իր մեծամասնությունը պարտություն կրի։ Այդ ցուցանիշն աճում է 10%-ով` 18-24 տարեկանների դեպքում (78%), բայց շարունակում է նվազել տարիքի հետ՝ ավարտվելով 47%-ով:

Հարցումն իրականացվել է հունիսի 11-12-ին, 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում։ Հարցմանը մասնակցել է 1011 հոգի:

Կարօ Պոյաճեան