Խոշոր հրդեհ է բռնկվել Գերմանիայի Մյուրից ազգային պարկում։ Այրման տարածքը կազմում է ավելի քան 380 հեկտար։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաեւ զինված ուժերը։ Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները։ Ընդհանուր առմամբ՝ Մյուրիցի հրդեհաշիջմանը ներգրավված է 370 մարդ։ Գործում է նաեւ հրշեջ ավիացիան։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ փչում է արեւմտյան քամին, որն ավելացնում է հրդեհի ինտենսիվությունը։ Հրդեհը այս հանգստյան օրերին կարող է տարածվել արեւելյան եւ հարավ-արեւելյան ուղղություններով։ Հրդեհը սկսվել է հուլիսի 13-ից։ Հարակից գյուղերի բնակիչների տարհանում է կազմակերպվել։
Մոտակայքում նախկին սովետական ռազմակայանի ավերակներ կան, որտեղ հնարավոր է, որ լինեն մնացած չպայթած զինամթերք եւ դա էլ եւս մեկ վտանգ է ներկայացնում իրենից։ Մյուրիցի ազգային պարկի մակերեսը կազմում է 322 քառ․ կմ․ ինչը համարժեք է Մյունխենի տարածքին։