Իշխանությունը բոլորին «դավադիտ» է արել
Հետաքրքիր է հետևել, թե ինչպես իշխանամերձ շրջանակները և իշխանության տեղեկատվական «սազանդարները» ընկել են խանդավառ ցնցումների մեջ, իբր «պալատկեքը հավաքեցին և ամեն ինչ վերջացավ»:
Փաստորեն իրենք տենց էլ չհասկացան, թե ինչ է իրականում կատարվում և ուր է շարժվում Հայաստանի ներհանրային իրավիճակը։
Իրավիճակի դիտարկումը լոկ «Սրբազան շարժում֊փաշինյանական իշխանություն»հակամարտության ներքո ցույց է տալիս իրավիճակի շատ նեղ , սահմանափակ ընկալումը։
Սակայն դա այդպես չէ, ավելի ճիշտ ընդհանրապես այդպես չէ, քանզի բացասական էներգիայի ծավալը (որը գեներացրել է հենց իշխանությունը իր քաղաքականությամբ) հասարակության մեջ հասել է շատ մեծ ծավալի։
Իշխանությանը ամենօրյա ռեժիմով զեկուցում են, որ հանրային դժգոհությունը օրեցօր աճում է և իշխանությունը արդեն չունի ոչ մի «քաղաքական գործիք», որ ճնշի կամ փոշիացնի իր հանդեպ հանրային անհանդուրժողականությունը։
Ոստիկաններով մարդկանց ջարդելով և ձերբակալելով վախեցնելու փորձերը ունենալու են, ավելի ճիշտ արդեն ունեն իշխանության սպասվածից հակառակ էֆեկտ։
Սա հանրային քաղաքագիտության տարրական կանոններն են։
Բայց ունենք ևս մեկ հանգամանք, որը ակնհայտ ցույց է տալիս, որ իշխանությունը իրականում բոլորին «դավադիտ» է ( ներողություն) արել...այդ հանգամանքը այն է, որ առաջին անգամ 2018 թվականից ի վեր, բողոքրն դրական լույսի ներքո դիտարկող տեղեկատվական հոսքերը 10։0 հաղթեցին իշխանության ահռելի քարոզչական մեքենային։
Այնուամենայնիվ զուտ գիտական առումով հետաքրքիր է հետևել իշխանության այն հույսերին, որ ամեն ինչ իրենց համար վերջացել է։
Ինչ ասեմ, հույսեր փայփայելը իշխանության պարագայում մի գուցե «լավ բան» է, սակայն ոչ այս գործընթացների «վերջանալու» պարագայում։
Արման Աբովյան
Կարծիքներ