Կիսալուսնի ասպետները. ակցիան շարունակվում է (լուսանկարներ)

Կիսալուսնի ասպետները. ակցիան շարունակվում է (լուսանկարներ)

Երեկվանից քաղաքացիները շարունակաբար աղբամանների վրա են փակցնում ՔՊ-ական պատգամավորների լուսանկարները, վերջիններիս անվանելով «Երեսուն արծաթով վաճառված թուրքեր»: Աղբամանների վրա փակցրել են ԱԺ փոխխոսնակներ Հակոբ Արշակյանի, Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորներ` Հասմիկ Հակոբյանի, Վլադիմիր Կարապետյանի, Արուսյակ Մանավազյանի, Վահագն Ալեքսանյանի, Կնյազ Հասանովի և այլոց լուսանկարները:

Ակցիան իրականացնողները հավանաբար առաջնորդվել են պատգամավորների գրանցման հասցեներով և նկարները փակցրել են հատկապես այն վարչական շրջաններում, որտեղ գրանցված են պատգամավորները: Մենք նկատեցինք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գանձապահ, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հին շենքի վրա են փակցրել նկարը, որտեղ նա գրանցված է, սակայն վաղուց այնտեղ չի ապրում: