Աննա Հակոբյանը մեծ գումարներ է պահանջում տարբեր ընկերություններից

Աննա Հակոբյանը մեծ գումարներ է պահանջում տարբեր ընկերություններից

«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը գրում է.

«ՀՀ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն ահազանգում են, որ մարդու որդու կինը՝ Աննա Հակոբյանը, որը նաև «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է, սկսել է մեծ գումարներ պահանջել իրենցից։

Մեզ դիմած գործարարները մասնավորապես նշում են, որ Աննա Հակոբյանի անունից նամակ են ստացել, որտեղ վերջինս մինչև մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջում տարբեր ընկերություններից։ Նամակում նշված է, թե այդ գումարները ծախսվելու են տարբեր բարեգործական նպատակներով, սակայն նամակի վերջում մեծ շրիֆտով գրված է, թե որ բիզնեսից կոնկրետ որքան գումար է «ԱԿՆԿԱԼՎՈՒՄ» (հենց այդ բառն է օգտագործված)։

Այդ գումարները տարբեր են, սակայն մեզ դիմած գործարարները նշում են, որ Աննա Հակոբյանն իրենցից նվազագույնը 10 միլիոն ՀՀ դրամ է «ակնկալում»»։