ՄԱԿ-ը կոչ է անում խաղաղության գործընթաց սկսել Մոսկվայի և Կիևի միջև

ՄԱԿ-ը կոչ է անում խաղաղության գործընթաց սկսել Մոսկվայի և Կիևի միջև

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) նախագահների խորհուրդը ռուս-ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել խաղաղության գործընթաց սկսել 2022 թվականի Ստամբուլի համաձայնագրի հիման վրա։ Այս մասին ասվում է Կատարում մարմնի ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով հայտարարության տեքստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայում ռազմական գործողություններին, խորհուրդը կոչ է անում խաղաղության գործընթաց սկսել՝ հիմնված 2022 թվականի Ստամբուլի համաձայնագրի վրա, որը ներառում է ուկրաինական չեզոքության գաղափարը և գրավված տարածքների ինքնորոշման մասին որոշումը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող հանրաքվեի տեսքով»,- ասվում է հրապարակման մեջ։

Հանդիպման մասնակիցների կարծիքով՝ նման միջոցառումները հակամարտության կողմերին կտանեն «համապարփակ կարգավորման»։