Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Վիգեն Սարգսյանի ԱՄՆ-ում գտնվող բնակելի տարածքը
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին նախարարից բռնագանձել ԱՄՆ-ում գտնվող բնակելի տարածքը, Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքը և դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝
• 1 անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 181 մլն 125 հազար դրամ.
• ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող բնակելի տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի ձեռքբերման արժեքը՝ 2 մլն 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 940 մլն 909 հազար դրամ.
• 255 մլն 454 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
• 172 մլն 486 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2004-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի և/կամ հնարավոր չէ նույնականացնել՝ բռնագանձումը տարածելով նաև համատեղ կյանքի ընթացքում Լ.Գ.-ի անվամբ առևտրային բանկերում առկա դրամական միջոցների, գույքերի վրա:
Կարծիքներ