ԱՄՆ-ն կոչ է արել ԵՄ-ին «պատերազմել» Չինաստանի դեմ

ԱՄՆ-ն կոչ է արել ԵՄ-ին «պատերազմել» Չինաստանի դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Ֆրանկֆուրտում կոչ է արել ԵՄ-ին առևտրային պատերազմ սկսել Չինաստանի հետ՝ սահմանափակելու էժան չինական տեխնոլոգիաների արտահանումը, որը հիմնականում կապված է հողմային տուրբինների և արևային մարտկոցների հետ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն արդեն հաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ միանալու ԱՄՆ-ին՝ չինական էլեկտրամոբիլների վրա մաքսատուրքեր սահմանելու հարցում:

Յելենը նաև նշել է, որ ԱՄՆ ֆիննախի նոր լիազորությունը՝ երկրորդական պատժամիջոցներ կիրառել բանկերի նկատմամբ, եթե դրանք նպաստեն ռուսական ռազմական գործողություններին, օգնել է խափանել Ռուսաստանի ջանքերը՝ գնելու ուկրաինական պատերազմի համար անհրաժեշտ ապրանքներ, սակայն «աշխատանքը պետք է շարունակվի»:

«Ես հորդորում եմ այստեղ ներկա բոլոր կառույցներին ավելի մեծ միջոցներ ձեռնարկել պահանջներին համապատասխանելու և պատժամիջոցները շրջանցելու՝ Ռուսաստանի փորձերի նկատմամբ ուշադրությունը մեծացնելու համար»,- ընդգծել է նա։