Թուրքիայում գոհ են Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի որոշումից

Թուրքիայում գոհ են Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի որոշումից

Թուրքիայի ԱԳՆ-ն գոհունակություն է հայտնել մայիսի 28-ին մի շարք եվրոպական երկրների՝ Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու որոշման կապակցությամբ։ 

Անկարան կոչ է արել մյուս երկրներին հետևել այս օրինակին՝ Պաղեստինի ճանաչումը համարելով «միջազգային իրավունքի և խղճի պահանջ»: 

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարությունը։

«Մենք շատ ուրախ ենք, որ Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան հայտարարեցին, որ ճանաչում են Պաղեստին պետությունը: Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է: Սա չափազանց կարևոր քայլ է օկուպացիայի մեջ գտնվող Պաղեստինի ժողովրդի յուրացված իրավունքների վերականգնման համար և միջազգային հանրության մեջ Պաղեստինին արժանի կարգավիճակի հասնելու համար»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի հնարավորինս շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը։