Ես Հայաստանի պակասելու հետ հաշտ չեմ․ Իշխան Գևորգյան

Ես Հայաստանի պակասելու հետ հաշտ չեմ․ Իշխան Գևորգյան

Այսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատազէն» հասարակական կազմակերպության ղեկավար Իշխան Գևորգյանը։

«Ի թիվս այլոց այն աջակցություն էր բոլոր պայքարած ու դրա համար նստածներին։ 3 օր կամ 3000 օր նստելը ոչինչ է համեմատած էն արհավիրքների հետ, որոնք եկել են ու գալիս են մեր գլխին:

Մենք այդ ամենի հետ իրավունք չունենք հաշտ լինել: Ես Հայաստանի պակասելու հետ հաշտ չեմ։ Ես կիրանցեցու տան ու հողը թշնամուն տալու հետ հաշտ չեմ։ Ես սահմանադրության պղծման հետ հաշտ չեմ։ Ես էդ ամենը անողների հետ ընդհանրապես հաշտ չեմ։ Թքած ունեցեք էն զրկանքների վրա, որոնցով փորձում են ահաբեկել ձեզ:

Էս քայլերով մեզնից շատ ավելին են ուզում խլել, քան նույնիսկ կյանքն է…
Գտեք ձեր միջի հային։
Հետո գտեք իրար։
Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք։
Կհանդիպենք երեկոյան…
#ԵսՀաշտՉեմ»,-նշել է նա։