Ադրբեջաներենով պաստառներ` ՀՀ տարբեր հատվածներում

Ադրբեջաներենով պաստառներ` ՀՀ տարբեր հատվածներում

Երևանի հարակից մարզերի անունների ցուցատախտակների ներքևի հատվածում փակցվել են հայերենով եւ ադրբեջաներենով գրվածքներ։ Դեռեւս հայտնի չէ` ովքեր են այդ ակցիայի հեղինակները։ Լուսանկարները տարածվել են համացանցում։

Նշենք, որ ինչպես այս, այնպես էլ նախորդ օրերին տեղի ունեցած բազմաթիվ ակցիաները տեղի են ունեցել ի պաշտպանություն տավուշցիների, որոնք դեմ են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածություններին:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից և մինչև հուլիսի 1-ը ավարտել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթի նախագծի համաձայնեցումը: