Հայտնի է Սպիտակցի Հայկոյի որդու գործով որոշումը

Հայտնի է Սպիտակցի Հայկոյի որդու գործով որոշումը

Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Հրաչյա Ղեւոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։

Միջնորդության քննարկման ընթացքում պարզվեց, որ այն հեռախոսահամարը, որի հետ խոսացել է Հրաչյա Ղևոնդյանը գոյություն չունեցող հեռախոսահամար է և հանդիսանում է Յուքոմ փոստային ծառայության համարը, այսինքն Հ. Ղևոնդյանը իշխանության յուրացումը նախապատրաստել է Յուքոմի փոստային ծառայության հետ։ Սա է մեղադրանքի ողջ պերճանքը և թշվառությունը:

Պաշտպաններ

Արամ Վարդեւանյան

Ալեքսանդր Կոչուբաեւ

Էրիկ Ալեքսանյան

Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել են «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով, ինչն անձամբ Ղևոնդյանն ու պաշտպաններն աբսուրդ են համարում։