Միջազգային

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է «օգնել Փաշինյանին՝ հեռացնելու Գարեգին Բ-ին»․ սկանդալային տեսանյութ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը խոստացել է «օգնել Փաշինյանին՝ հեռացնելու Գարեգին Բ-ին»․ սկանդալային տեսանյութ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է դա եղել։ Նա անկեղծ խոստովանություն է արել, թե պատրաստ է օգնել Հայաստանի գործող իշխանություններին՝ գահընկեց անելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Պարզվում է՝ Ռուսաստանի Առաջին ալիքի հայտնի «պրանկերներ» Վովանը և Լեքսուսը նկարահանման տաղավարից զանգահարել են նրան, ներկայացել, թե, իբր, խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես նաև ակնկալում եմ ԵԱՀԿ դիրքորոշումը, որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում»,- Փաշինյանի անունից ասել են զանգահարող պրանկերները։

Ի պատասխան Սինիրլիօղլուն ասել է, թե պատրաստ է զբաղվել դրանով, միաժամանակ հարց է ուղղել, թե Փաշինյանն իսկապես կարո՞ղ է դա անել, կարո՞ղ է փոխել կաթողիկոսին։

«Ես կարծում եմ, որ հիմա ես ունեմ հաղթաթղթեր իմ ձեռքում, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ այն ամենը, ինչ ես կարող եմ խնդրել ձեզանից, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից մեծ քննադատությանը»,- ասել է պրանկերներից մեկը, ինչին ի պատասխան ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հավաստիացրել է՝ «Լավ, ես ամեն ինչ կանեմ»։

Ճիշտ է, կան որոշ հանգամանքներ այս սկանդալի համար, բայց ամեն դեպքում սա պարզապես դիմակազերծում է Եվրոպայի և մանավանդ Թուրքիայի՝ հաշվի առնելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի թուրք լինելը, Հայաստանի, հայկականի ու հայերի նկատմամբ իրական վերաբերմունքն ու ակնկալիքը։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image