Այդ հոդվածը կիրառելի է նաև այդ թրքահպատակ ոստիկանների նկատմամբ

Այդ հոդվածը կիրառելի է նաև այդ թրքահպատակ ոստիկանների նկատմամբ

Ոստիկանությունը շարունակում է Կիրանց համայնքը շրջափակած պահել: Կարծես ռադիոակտիվ զոնա են պահպանում եւ Բագրատ սրբազանին ու մյուսներին էլ արգելում են մտնել գյուղ։ Դրանից առաջ էլ առավոտ-բարի լույսով ոստիկանության զորքերը հավաքվել, իրար համբուրել-ողջագուրվել էին, ապա ծեծի ենթարկել միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներին, ապա բերման ենթարկել ոստիկանություն։ Իրավագիտության թեկնածու, դոցենտ Գևորգ Պետրոսյանին հարցրինք, թե ոստիկանության այս գործողությունները որքանո՞վ են իրավաչափ․

«Դա իրավաչափ չէ, քանի որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի, «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն ոստիկանության հիմնական գործառույթը բնակչության պաշտպանությունն է հանցավորությունից և այլ իրավախախտումներից։ Հիմա այստեղ պետք է հասկանալ, թե այդ ի՞նչ հանցագործություն են կատարում իրենք, որ ոստիկանները փոխանակ ժողովրդին պաշտպանեն, ժողովրդի նկատմամբ են բռնություն գործադրում։ Այսինքն՝ նշանակում է, որ ՀՀ ոստիկանությունը իր գործառույթները իրականացնում է Ադրբեջանի օգտին՝ ի վնաս ՀՀ քաղաքացիների, որովհետև «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի օրենքի 12-րդ հոդվածը, որը սահմանում է ոստիկանի երդումը, ինքը պարտավորվում է երդում տալ և գործել հանուն հայրենիքի, իսկ միթե այդ գործողությունները հանուն հայրենիքի են, և միթե եթե մարդը դուրս է եկել ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում իր տունուտեղը, իր հողը պահելու համար, նրան ձերբակալելն ու  կալանավորելը որքանո՞վ է բխում հայրենիքի շահից։ Այսինքն՝ մենք աներկբայորեն կարող ենք փաստել, որ այսօր ոստիկանությունը հանուն Նիքոլ Փաշինի պաշտոնը պահելու իրականացնում է իր առաքելությանը լրիվ հակացուցված, այսինքն՝ ապօրինի գործողություններ, և Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում իշխանական լիազորությունները չարաշահելու համար։ Այդ հոդվածը լրիվ կիրառելի է նաև այդ ապիկար և անհայրենիք թրքահպատակ ոստիկանների նկատմամբ»,- ասաց Պետրոսյանը։