Առնվազն 39 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով․ Բրազիլիայում աղետ է

Առնվազն 39 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով․ Բրազիլիայում աղետ է

Բրազիլիայի հարավում գտնվող Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում ջրհեղեղների հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել, ևս 60-ը համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է CNN Brasil-ը՝ հղում անելով նահանգի իշխանություններին։

Հորդառատ անձրեւներից տուժել է 265 համայնք, ինչը նահանգում կեսից ավելին է։ 

Ընդհանուր առմամբ տարերային աղետից տուժել է ավելի քան 350 հազար մարդ։

Անձրևները Բրազիլիայի հարավում սկսվել են ապրիլի 29-ին։ Մայիսի 1-ին Ռիո Գրանդե դու Սուլի նահանգապետ Էդուարդո Լեյտեն արտակարգ դրություն է հայտարարել։