Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ-ին տրամադրված զենքը

Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ-ին տրամադրված զենքը

Հայաստանի կողմից վերջերս Հնդկաստանից ձեռք բերված ATAGS հրետանային համակարգը հարմարեցված արդիականացում է անցել։ Այս մասին հայտնում է Indian Defense Research Wing-ը։

Ըստ պարբերականի, Հայաստանում տեղակայված ATAGS համակարգերը հագեցված են հայալեզու ինտերֆեյս ունեցող բալիստիկ համակարգիչներով, որոնք «հեշտացնում են հաշվարկները՝ նվազեցնելով ուսուցման ժամանակը և սխալների հավանականությունը»։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2023 թվականի օգոստոսին Հնդկաստանը Հայաստան է առաքել 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային առաջին վեց համակարգերը։