Իրանի հանդեպ հարազատության զգացում կա․ իմ ընտանիքը այնտեղից է ներգաղթել

 Իրանի հանդեպ հարազատության զգացում կա․ իմ ընտանիքը այնտեղից է ներգաղթել

Իրանի հանդեպ իմ ունեցած հարազատության զգացումն անձնական փորձից է նաև, քանի որ իմ ընտանիքն այնտեղից է Հայաստան ներգաղթել։

Պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հայ-իրանական հարաբերությունների համար։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։

«Մենք մեծ գնահատանքով պետք է անդրադառնանք Իրանի ռազմաքաղաքական վերնախավի այն հաստատուն հայտարարություններին, որոնք 2020 թվականից հետո մինչև այսօր չեն փոխվել, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, դրանից բխած անվտանգային խնդիրներին»,- ասել է Բագրատ Սրբազանը։