Եվրոպայի լիգայի և կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը՝ Թուրքիայում (լուսանկար)

Եվրոպայի լիգայի և կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը՝ Թուրքիայում (լուսանկար)

ՈւԵՖԱ-ի գործադիր խորհրդի անդամ Սերվեթ Յարդըմջըն նշել է, որ 2026-ի Եվրոպայի լիգայի և 2027-ի կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչները կկայանան Ստամբուլում։

Որոշում է կայացվել, որ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա Թյուփրաշ մարզադաշտում, որտեղ իր տնային խաղերն է անցկացնում Բեշիքթաշ թիմը, իսկ թե ո՞ր մարզադաշտում կանցկացվի կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը, կորոշվի ավելի ուշ։

Թյուփրաշ մարզադաշտում առաջին անգամ չէ, որ անցկացվում է ՈւԵՖԱ-ի եզրափակիչը։ Առաջին անգամ այն անցկացվել է 2019-ին, երբ  ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպմանը միմյանց դեմ էին խաղում անգլիական երկու թիմ՝ Լիվերպուլը և Չելսին։

Նշվում է նաև, որ ՈւԵՖԱ-ի գործադիր խորհրդի նիստը տեղի կունենա Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։