Կնախաձեռնվի համապատասխան գործընթաց․ Սեյրան Օհանյան

 Կնախաձեռնվի համապատասխան գործընթաց․ Սեյրան Օհանյան

Այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքներին իրավական գնահատական է տրվելու։

«Մեր կողմից կտրվի իրավական գնահատական և կնախաձեռնվի համապատասխան գործընթաց, որովհետև նման ելույթները որոշակի սպառնալիք են, և դրանք քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներից տարրեր են պարունակում»,- ասել է Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում։