Կիևում պայթյուններ են. Կլիչկոն կոչ է արել գնալ ռմբապաստարաններ

Կիևում պայթյուններ են. Կլիչկոն կոչ է արել գնալ ռմբապաստարաններ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հզոր պայթյունների ձայներ են լսվել: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Լուրը հաստատել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Կիևում պայթյուններ են լսվում»,- Telegram-ի իր ալիքում գրել է նա։ 

Կլիչկոն քաղաքացիներին խորհուրդ է տվել պատսպարվել:

Զոհերի, տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: