Արտահանման ժամկետը ևս 6 ամսով երկարաձգվեց

Արտահանման ժամկետը ևս 6 ամսով երկարաձգվեց

Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանման ժամկետը ևս 6 ամսով երկարաձգվեց, այն կգործի 2024 թ.հուլիսի 30–ից մինչև 2025 թ. հունվարի 30–ը։ Որոշումն ընդունվեց այսօրվա ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Նախագծի նպատակն է զարգացնել տեղական արտադրությունը և ապահովել հումքային բազայով, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով խթանել Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ: