Ի՞նչ հարցեր են քննարկվում․ կառավարության նիստ է մեկնարկել

 Ի՞նչ հարցեր են քննարկվում․ կառավարության նիստ է մեկնարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 23-ին, մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Նիստի օրակարգում կա 43 հարց, որից 40-ը հանդիսանում են չզեկուցվող հարցեր, ևս մեկ հարց էլ գաղտնի է։

Օրակարգում են մասնավորապես Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին, Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին, «Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման մասին 2006 թվականի հունվարի 12-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին ու այլ հարցեր։