Հայաստանի իշխանությունների ու Իրանի միջև խնդիր կա

 Հայաստանի իշխանությունների ու Իրանի միջև խնդիր կա

Հայաստանի Հանրապետության իշխանության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև խնդիր կա, և դա ակնհայտ է։ Հայ-իրանական հարաբերությունների խոչընդոտները երրորդ երկրներից կախված չեն, դրանց գերակշիռ մասը ՀՀ իշխանություններով է պայմանավորված։ Խնդիրները կոնկրետ իշխանությունների, այլ ոչ թե երկրի կամ հայ ժողովրդի հետ են։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։

«Սա ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար բարեկամ երկիր է, չափազանց կարևոր գործընկեր է, ռազմավարական նշանակություն ունեցող պետություն։ Այս խնդիրները պետք է օր առաջ հաղթահարվեն, բայց դրանք կարող են հարթվել, երբ մենք ունենանք համարժեք իշխանություն, որն իրականում կգիտակցի՝ որն է պետությունը, որն է պետական, ռազմավարական շահը»,- ասել է նա։