Իրանի նոր ղեկավարությունը կպահպանի իր սկզբունքային դիրքորոշումը Սյունիքի վերաբերյալ

 Իրանի նոր ղեկավարությունը կպահպանի իր սկզբունքային դիրքորոշումը Սյունիքի վերաբերյալ

Իրանի նոր ղեկավարությունը կպահպանի նաև իր սկզբունքային դիրքորոշումը Սյունիքի վերաբերյալ։ Իրանը խորքային, ինստիտուցիոնալ պետություն է, և նույնիսկ շատ կարևոր մարդկանց մահը չի կարող դիրքորոշման փոփոխության պատճառ դառնալ։

Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։

«Իրանի խոսույթը փոխվել է ու եթե նախկինում շատ բաներ ասվում էին ենթատեքստով, ապա հիմա դա բացահայտ կերպով է արվում։ Հիմա շատ հստակ ասվում է՝ սրանք մեր կարմիր գծերն են, և սա խոսում է նրա մասին, որ մեր կողմը իրականում բոլոր առումներով տապալում է այս գործընթացը: Դրա համար մյուս կողմը ստիպված է այդ մասին խոսել, բարձրաձայնել»,- ասել է նա։