Ֆրանսիան միջուկային հրթիռ է փորձարկել․ ի՞նչ է ասել ՊՆ նախարարը

Ֆրանսիան միջուկային հրթիռ է փորձարկել․ ի՞նչ է ասել ՊՆ նախարարը

Ֆրանսիան իրականացրել է նորացված ASMPA հրթիռի առաջին փորձարկումը, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել։ Այս մասին հայտարարել է հանրապետության զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնյուն։

«Ֆրանսիական ռազմաօդային ուժերի Rafale ինքնաթիռը հաջողությամբ ավարտեց արդիականացված գերձայնային միջուկային ASMPA հրթիռի առաջին փորձնական արձակումը առանց բեռնատարի», - գրել է նա X սոցիալական ցանցում: