ՔՊ կենտրոնական գրասենյակը կտեղափոխվի կառավարության շենքի մոտ

ՔՊ կենտրոնական գրասենյակը կտեղափոխվի կառավարության շենքի մոտ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակը կտեղափոխվի ՀՀ կառավարության շենքի մոտ` Հանրապետության թիվ 47 հասցե։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ 

843,83 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը վարձակալության մրցույթով տրամադրվել է 10 տարի ժամկետով: Ամսական նվազագույն վարձավճարը կազմում է 10,3 մլն դրամ:

Հիշեցնենք՝ այդ շենքի հետնամասում՝ Մելիք Ադամյան փողոցում է տեղակայված ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, իսկ հարևանությամբ` ՀՅԴ գրասենյակը։