ԱՄՆ-ն դիտարկում է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Հայաստանին․ Բլինկեն

ԱՄՆ-ն դիտարկում է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Հայաստանին․ Բլինկեն

Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանի «խնդրանքների մի շարք»՝ որոշելու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը՝ աջակցելու Երևանին: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դիտարկում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե ավելին ինչ կարող ենք անել Հայաստանի հետ մեր աջակցությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար»,- ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։
Միաժամանակ Բլինկենը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Բրյուսելում կայացել է իր համատեղ հանդիպումը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս խորհրդակցությունները, ըստ նրա, եղել են հենց այն նպատակով, որպեսզի պարզվի, թե էլ ինչ կարող են անել ԱՄՆ-ն և ԵՄ-ն «Հայաստանին աջակցելու համար»։  «Եվ մենք առաջ կգնանք մի շարք տարբեր ոլորտներում», - խոստացել է Բլինկենը:

Պետքարտուղարը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրեն։