Թրամփն Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիր է մշակել

Թրամփն Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիր է մշակել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով դադարեցնելու վերաբերյալ հանգամանալից ծրագիր է մշակել, սակայն այդ մասին չի հայտարարի նախքան նոյոմբերին կայանալիք նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնել է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով քաղաքական գործչին մոտ կանգնած անանուն աղբյուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ծրագիր կա, բայց նա դա չի քննարկի կաբելային ալիքների լուրերով, քանի որ այդ դեպքում դուք կորցնում եք ազդեցության բոլոր լծակները», - ասել է աղբյուրը:

Փոխարենը, ըստ աղբյուրի, Թրամփը կկենտրոնանա այն պարզ ուղերձի վրա, որ կարող է դադարեցնել հակամարտությունը՝ փորձելով շահել այն ընտրողների ձայները, ովքեր կողմ են դրա խաղաղ կարգավորմանը: 

Ապրիլի վերջին «Time» ամսագրին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում օգնություն չի ցուցաբերի Ուկրաինային, եթե Եվրոպան նույնպես միջոցներ չհատկացնի։