Վրաստանի վարչապետը հիասթափված է Արևմուտքից

Վրաստանի վարչապետը հիասթափված է Արևմուտքից

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում հիասթափություն է հայտնել, որ արևմտյան գործընկերները չեն ցանկանում քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը երկրի իշխանությունների հետ։

«Ես իմ հիասթափությունն եմ հայտնել, որ չնայած բազմաթիվ հրավերներին, մեր գործընկերները դժկամությամբ են մասնակցել [օտարերկրյա ազդեցության] թափանցիկության օրենքի վերաբերյալ բովանդակային քննարկումներին: Ավելին, ես շեշտեցի, որ մենք դեռևս չենք լսել ոչ մի հակափաստարկ առաջարկվող օրենքի դեմ, որն ուղղված է բացառապես վրացական հասարակության նկատմամբ համապատասխան կազմակերպությունների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը»,- գրել է Կոբախիձեն X-ում։

Վրաստանի վարչապետը նաև Եվրոպական խորհրդի ղեկավարի ուշադրությունը հրավիրել է «օտարերկրյա ֆինանսավորվող կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությանը 2020-2023 թվականներին Վրաստանում հեղափոխությունների երկու փորձերին»: 

Կոբախիձեն նաև ընդգծել է, որ օրենքի ընդունումը «ամենակարևոր նախապայմանն է ապաբևեռացման հասնելու համար, ինչը Եվրամիության գլխավոր հանձնարարականն է»։