Ուկրաինան 2 շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ Բորելն ահազանգում է

Ուկրաինան 2 շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի․ Բորելն ահազանգում է

Առանց արևմտյան զենքի մատակարարումների՝ Ուկրաինան երկու շաբաթից կապիտուլյացիայի կենթարկվի։
Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայում, փոխանցում են բրիտանական ԶԼՄ-ները։

«Ես գիտեմ, թե ինչպես կանգնեցնել պատերազմը։ Մենք պետք է դադարեցնենք զենքի մատակարարումը։
Ուկրաինան, զենքի մատակարարումները դադարեցնելուց հետո, երկու շաբաթվա ընթացքում կապիտուլյացիայի կենթարկվի։ Բայց ես չեմ ուզում, որ պատերազմը նման ավարտ ունենա»,- Բորելի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։