Թուրք պաշտոնյան ԱՄՆ-ում քննարկել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը

Թուրք պաշտոնյան ԱՄՆ-ում քննարկել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Վաշինգտոնում ամերիկացի կոնգրեսականների հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են Հյուսիսային Կիպրոսի Թյուրքական Հանրապետության հետ կապված Անկարայի առաջնահերթությունները, Արևելյան Միջերկրական ծովի վերաբերյալ դիրքորոշումը, Գազայի իրադարձությունները և ռուս-ուկրաինական պատերազմը: