Եվրոպական երեք երկիր այսօր կճանաչի Պաղեստինի անկախությունը

Եվրոպական երեք երկիր այսօր կճանաչի Պաղեստինի անկախությունը

Եվրոպական երեք երկրներ, այդ թվում՝ Իռլանդիան և Իսպանիան, մտադիր են մայիսի 22-ին հայտարարել Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու մասին։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Հրատարակության համաձայն՝ Պաղեստինի պետականությունը ճանաչող երրորդ երկիրը կարող է լինել Բելգիան, Մալթան, Նորվեգիան կամ Սլովենիան, քանի որ նրանք նախկինում հայտարարել էին նմանատիպ մտադրությունների մասին։ Ամենայն հավանականությամբ, գրում է թերթը, այսօր Օսլոն կմիանա Մադրիդին ու Դուբլինին, իսկ մյուս երկրներն իրենց որոշման մասին կհայտարարեն ավելի ուշ։

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մեկ ամիս առաջ ասել էր, որ Պաղեստինը մինչև մայիսի վերջ կճանաչվի ԵՄ մի քանի երկրների կողմից։

Եվրոպական պետություններից Պաղեստինի անկախությունը ճանաչել են Բուլղարիան, Հունգարիան, Կիպրոսը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Շվեդիան։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի 193 երկրներից 143-ը ճանաչում են Պաղեստինը որպես անկախ պետություն։