Թեհրանում ընթանում է Ռայիսիի և մյուս զոհերի հրաժեշտի արարողությունը

Թեհրանում ընթանում է Ռայիսիի և մյուս զոհերի հրաժեշտի արարողությունը

Թեհրանի Իմամ Խոմեյնիի մզկիթում տեղի է ունենում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Ամիր Աբդոլլահեանի և մյուս պաշտոնյաների հրաժեշտի արարողությունը։
Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ հրաժեշտի արարողությանը մասնակցելու նպատակով Իրան է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։